Միխայիլ Սաակաշվիլիին բժշկական կլինիկայից տեղափոխել են բանտ

1 րոպեի ընթերցում

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին «Վիվամեդ» բժշկական կլինիկայից տեղափոխվել է բանտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Վրաստանի արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Սաակաշվիլիի վերադարձը քրեակատարողական հիմնարկ, օրենքի համաձայն, իրականացվել է բուժող բժշկի որոշման հիման վրա՝ հաշվի առնելով նրա առողջական վիճակը։

Սաակաշվիլին գաղտնի կերպով Վրաստան էր ժամանել է 2021 թվականի սեպտեմբերի 29-ին։ Հոկտեմբերի 1-ին նա կալանավորվել էր Թբիլիսիում, ապա տեղափոխվել էր Ռուսթավիի բանտ, որտեղ հացադուլ էր հայտարարել։ Նոյեմբերի 8-ին նա Ռուսթավիի բանտից տեղափոխվել էր Թբիլիսիի բանտային հիվանդանոց։ Հետագայում՝ նոյեմբերի 20-ին, տեղափոխվել էր Գորիի ռազմական հոսպիտալ։ 2022 թվականի մայիսի 12-ից մինչև այս տարվա նոյեմբերի 12-ը բուժվում էր «Վիվամեդ» կլինիկայում:

Վրաստանի նախկին նախագահի նկատմամբ մեղադրանք է առաջադրված մի քանի քրեական գործերով: Սաակաշվիլին իր կալանավորումը համարում է անօրինական, իսկ իր դեմ առաջադրված մեղադրանքները՝ կեղծ։

Հայերեն

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները