ՀԾԿՀ-ն նախագահելու է ԵՄ Արևելյան Գործընկերության երկրների հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինների ցանցը

1 րոպեի ընթերցում

ՀԾԿՀ-ն նախագահելու է ԵՄ Արևելյան Գործընկերության երկրների հեռահաղորդակցության ոլորտը կարգավորող մարմինների ցանցը

Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում տեղի ունեցող ԵՄ Արևելյան Գործընկերության երկրների հեռահաղորդակցության ոլորտի կարգավորող մարմինների ցանցի (EaPeReg) 26-րդ լիագումար նիստում Հայաստանի ՀԾԿՀ-ն հերթական անգամ ընտրվել է նշված ցանցի 2026 թվականի նախագահող, իսկ Չեխիայի հեռահաղորդակցության գրասենյակը (CTU)` փոխնախագահ:

«Որպես նախագահող՝ ՀԾԿՀ-ն համակարգելու է ցանցի 2026 թվականի աշխատանքներն` ապահովելով դրա բնականոն գործունեությունը ու զարգացումը` ներառյալ ԵՄ-ի EU4Digital ծրագրի շրջանակում Earnst&Young խորհրդատվական կազմակերպության և Համաշխարհային բանկի փորձագիտական խմբերի կողմից իրականացվող միջոցառումների մասով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշված է ՀՀ ՀԾԿՀ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

EaPeReg ցանցը կազմում են Հայաստանի, Վրաստանի, Ուկրաինայի, Մոլդովայի և Ադրբեջանի հեռահաղորդակցության ոլորտի կարգավորող մարմինները: Ցանցում գործում են 3 մասնագիտական աշխատանքային խմբեր (լայնաշերտ ինտերնետի զարգացման, ռոումինգի և հաճախականային սպեկտրի), որտեղ ի թիվս նշված երկրների ներկայացուցիչների՝ ներգրավված են նաև ԵՄ հեռահաղորդակցության կարգավորող մարմինների փորձագետները: Նշված 3 խմբերից 2-ը նույնպես ղեկավարում/համաղեկավարում է ՀԾԿՀ-ն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում