Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Կարեն Մուրադյանը հնարավոր է համարում Հունգարիայի դեմ խաղում դրական արդյունքի հասնելը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Կարեն Մուրադյանը հնարավոր է համարում Հունգարիայի դեմ խաղում դրական արդյունքի հասնելը

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Կարեն Մուրադյանի կարծիքով` աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Հունգարիայի հավաքականի դեմ խաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները կարող են դրական արդյունքի հասնել նվիրված խաղի շնորհիվ:

«Գիտենք, որ Հունգարիան ուժեղ մրցակից է, բայց նրանց դեմ առաջին խաղում մենք լավ հանդես եկանք, ու այդ խաղը կարող էր այլ ընթացք ունենալ: Ավելի կարգապահ խաղով ու անմնացորդ նվիրվելու դեպքում հնարավոր եմ համարում,  որ կարող ենք դրական արդյունքի հասնել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մուրադյանը:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի նախավերջին տուրում Հայաստանի հավաքականը նոյեմբերի 13-ին կհյուրընկալի Հունգարիայի հավաքականին: Հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 21:00-ին։ 

Կարդացեք հոդվածը` Español
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում