7 ոսկե, 17 արծաթե և 15 բրոնզե մեդալ՝ բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնություններում

3 րոպեի ընթերցում

Սպորտի կառավարման կենտրոնի մարզահամալիրում ավարտվել են բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունները։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանի հավաքականները բարձր արդյունքներ են գրանցել՝ նվաճելով 39 մեդալ՝ 7 ոսկե, 17 արծաթե և 15 բրոնզե։

Մ23 տարեկանների առաջնության տղաների պայքարում ոսկե մեդալակիրներ են դարձել Մանվել Պետրոսյանը (63 կգ) և Հարություն Հակոբկոխյանը (71 կգ)։

Արծաթե մեդալներ են նվաճել Թումաս Թումասյանը (48 կգ), Սուրեն Ռուբինյանը (54 կգ), Ոսկան Ոսկանյանը (60 կգ), Արես Հակոբյանը (67 կգ), Մարատ Միքայելյանը (75 կգ) և Ալիկ Հովհաննիսյանը (86 կգ)։

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Արեն Ասլամազյանը (51 կգ), Արթուր Ավետիքյանը (57 կգ), Համլետ Ադամյանը (80 կգ), Դավիթ Սիմոնյանը (92 կգ) և Իշխան Հովսեփյանը (+92 կգ)։

Մ23 տարեկանների աղջիկների պայքարում ոսկե մեդալ է նվաճել Էլիդա Քոչարյանը (60 կգ)՝ դառնալով Եվրոպայի եռակի չեմպիոն: Արծաթե մեդալակիրներ են դարձել Արևիկ Դոխոլյանը (52 կգ), Անահիտ Միքայելյանը (81 կգ) և Անի Մուրադյանը (+81 կգ)։ Բրոնզե մեդալներ են նվաճել Լուսինե Գևորգյանը (48 կգ), Լուսյա Ավետիսյանը (54 կգ), Ջուլյա Լալայանը (57 կգ) և Սոնա Հարությունյանը (63 կգ)։

Հայաստանի մինչև 23 տարեկանների հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է երկրորդ տեղը և պարգևատրվել գավաթով, որը ստացել է հավաքականի գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանը։ Բռնցքամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնության շրջանակում Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Հակոբկոխյանն արժանացել է 2025 թվականի լավագույն մարզիկի մրցանակին։

Երիտասարդների առաջնության տղաների պայքարում ոսկե մեդալակիրներ են դարձել Վաղարշակ Քեյանը (54 կգ), Անդրանիկ Մարտիրոսյանը (63.5 կգ), Արգիշտի Հակոբյանը (67 կգ) և Սամվել Սիրամարգյանը (75 կգ)։

Արծաթե մեդալներ են նվաճել Հարություն Մարտիրոսյանը (48 կգ), Վահրամ Դովլաթբեկյանը (51 կգ), Տիգրան Հովսեփյանը (57 կգ), Րաֆֆի Խաչատրյանը (86 կգ) և Տիգրան Խաչատրյանը (92 կգ)։

Բրոնզե մեդալակիրներ են դարձել Տիգրան Մակիչյանը (60 կգ), Արտյոմ Ստեփանյանը (71 կգ), Ալբերտ Հարությունյանը (80 կգ) և Սարգիս Անդրիասյանը (92 կգ)։

Երիտասարդների առաջնության աղջիկների պայքարում Հեղինե Պետրոսյանը (50 կգ), Վարդուհի Ասատրյանը (54 կգ) և Էլեն Պապյանը (57 կգ) դարձել են արծաթե մեդալակիրներ, իսկ Անգելինա Հայրապետյանը (52 կգ) և Վարդուհի Ասլանյանը (70 կգ) նվաճել են բրոնզե մեդալ:

Բռնցքամարտի մինչև 23 տարեկանների և երիտասարդների Եվրոպայի առաջնություններին 25 երկրի ավելի քան 250 բռնցքամարտիկ է մասնակցել։

Հայերեն Русский Türkçe

Վրաստանում հայտնաբերվել է սպանության համար հետախուզվող անձը

Քննարկվել են ՀՀ-ում քաղաքաշինության ոլորտի զարգացման հեռանկարներն ու ընթացիկ ծրագրերը

Բեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսը

ՀՀ ֆինանսների նախարարության հասարակական խորհրդի նիստում քննարկվել են 2027-ի պետական բյուջեի նախագծի վերաբերյալ առաջարկությունները

«ՆՈՐ ԳԱԶ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում բացահայտվել է թերլիցքավորման դեպք

Քննարկվել են հայկական վերամշակված արտադրանքն Օմանի շուկա արտահանելու և շուկայում դրանց երկարաժամկետ ներկայացվածությունն ապահովելու մասին հարցեր

ՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում է նոր տրանսպորտային միջոցներով և մասնագիտացված տեխնիկայով

ՀՀ վարչապետի խոսնակը հերքում է Թուրքմենստանում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման մասին ռուսական լրատվամիջոցի հրապարակումը

Հայաստանն արդեն իսկ զգալի առաջընթաց է արձանագրել մի շարք ոլորտներում. Վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարողականի ԵՄ գնահատման երկրորդ առաքելությունը Հայաստանում է

Հայաստանն ուժեղացնում է պատվաստումների գործընթացի թվայնացված մոնիտորինգը՝ տվյալների վրա հիմնված որոշումներ կայացնելու համար