Երևանում այրվել է չբնակեցված տնակ
1 րոպեի ընթերցում

Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն նոյեմբերի 12-ին ժամը 00։11-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Դավթաշեն 10-րդ փողոցում ոչ բնակելի տնակ է այրվում։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 00։41-ին, մարվել՝ 00։55-ին։ Այրվել են չբնակեցված տնակը (մոտ 27 քմ) և տնակին կից չբնակեցված վագոն-տնակի փայտե կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 10 գմ)։