Հայաստան

Տեղի է ունեցել Քաջարանի թունելի շինարարության միջազգային մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը

1 րոպեի ընթերցում

Տեղի է ունեցել Քաջարանի թունելի շինարարության միջազգային մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում տեղի է ունեցել շուրջ 7կմ երկարությամբ Քաջարանի թունելի շինարարության և թունելին մոտեցնող շուրջ 4կմ երկարությամբ ճանապարհների վերակառուցման տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման միջազգային մրցույթի գնահատող հանձնաժողովի նիստը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստի ընթացքում բացվել են առաջին փուլի գնահատումը հաղթահարած կազմակերպությունների տեխնիկական առաջարկները, որոնք առաջիկայում կուսումնասիրվեն գնահատող հանձնաժողովի անդամների կողմից։ Հաջորդ փուլ կանցնեն այն ընկերությունները, որոնց տեխնիկական առաջարկները կհամապատասխանեն մրցութային փաստաթղթերում սահմանված որակավորման չափանիշներին։

Քաջարանի թունելն ու թունելին մոտեցնող ճանապարհները կառուցվելու են ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի համաֆինանսավորմամբ։ Ծրագրով նախատեսված է կառուցել միջազգային չափանիշներին համապատասխանող թունել, որի շինարարության միջազգային բաց մրցույթը նույնպես հայտարարված է, և այժմ ներկայացված հայտերը գնահատման փուլում են։

Կարդացեք հոդվածը` فارسی
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում