Սպորտ

Ռանոսը, Հարությունյանն ու Մկրտչյանը միացել են ֆուտբոլի հավաքականին

1 րոպեի ընթերցում

Ռանոսը, Հարությունյանն ու Մկրտչյանը միացել են ֆուտբոլի հավաքականին

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը շարունակում է ուսումնական մարզական հավաքը Հունգարիայի և Պորտուգալիայի դեմ խաղերից առաջ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում են Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից, Հրանտ Լեոն Ռանոսը, Գեորգի Հարությունյանը և Ստյոպա Մկրտչյանը ժամանել են Երևան: Նրանք ազգային հավաքականի ճամբարում են:

Ավելի ուշ հավաքականին կմիանան նաև Էդուարդ Սպերցյանն ու Նաիր Տիկնիզյանը:

Նոյեմբերի 13-ին Եղիշե Մելիքյանի թիմը կհանդիպի Հունգարիային։ Երեք օր անց մրցակցի հարկի տակ որակավորման փուլի վերջին խաղը կանցկացնենք Պորտուգալիայի հետ։ 

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում