Հայաստան

Ամունդի -Ակբայի ֆոնդերը ռեկորդային ցուցանիշ են գրանցել

3 րոպեի ընթերցում

Ամունդի -Ակբայի ֆոնդերը ռեկորդային ցուցանիշ են գրանցել

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը 2025թ. հոկտեմբերի 31-ի դրությամբ գրանցել է կառավարման ներքո ակտիվների ռեկորդային ծավալ՝ 713.9 միլիարդ ՀՀ դրամ, որից 181 մլրդ ՀՀ դրամը կամ 25.4%-ը կառավարման շնորհիվ ապահովված եկամուտն է։ 

Ընկերության կողմից կառավարվող հավասարակշռված, պահպանողական և կայուն եկամտային կենսաթոշակային ֆոնդերին միացած մասնակիցների քանակը 550,474 է: 

Այս ձեռքբերումը ևս մեկ անգամ վկայում է Ամունդի-Ակբայի նկատմամբ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների բարձր վստահության մասին։ Ընկերությունը հավատարիմ է իր հիմնական առաքելությանը՝ ձևավորել որակյալ ներդրումային պորտֆել՝ կատարելով երկարաժամկետ ներդրումներ ռիսկի ընդունելի մակարդակում։

Ֆոնդերի ներդրումները

Ֆոնդերը դիվերսիֆիկացված են տարբեր ներդրումային ակտիվներում և տարբեր տարածաշրջաններում, որոնք ներառում են ինչպես անուղղակի, այնպես էլ ուղղակի ներդրումներ։ 

Հոկտեմբերի վերջի դրությամբ ֆոնդերի 62.2%-ը (443.8 մլրդ) ներդրված է Հայաստանում, մասնավորապես՝ ՀՀ պետական պարտատոմսերում, բաժնետոմսերում, բանկային ավանդներում, կորպորատիվ պարտատոմսերում, մասնավոր բաժնեմասնակցային ֆոնդում և դրամական շուկայի գործիքներում։

Արտասահմանյան ներդրումները կատարվում են տարբեր տարածաշրջանային շուկաներում, այդ թվում՝ Հյուսիսային Ամերիա (21.2%), Եվրագոտի (7.6%), ԵՄ առանց Եվրագոտու (1.6%), Զարգացող երկրներ (5.1%), ասիական երկրներ (1.3%) և այլն։ Ընդհանուր առմամբ ֆոնդերի 37.8%-ը կազմում են արտասահմանյան ներդրումները։

Ամունդի-Ակբայի կողմից կառավարվող կենսաթոշակային ֆոնդերի ներդրումների և եկամտաբերության վերաբերյալ 2025թ․3-րդ եռամսյակի ցուցանիշներին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթի մասին

Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթը հիմնադրվել է 2013թ: Ընկերությունը կառավարում է երեք պարտադիր կուտակային կենսաթոշակային ֆոնդ՝ 2025թ․ հոկտեմբերի 31-ի դրությամբ կառավարման ներքո ունենալով շուրջ 714 մլրդ դրամ ակտիվներ։ 

Ընկերության բաժնետերերն են ֆրանսիական Ամունդին, որը Եվրոպայի առաջատար ակտիվների կառավարիչն է ավելի քան 2.3 տրիլիոն եվրո կառավաման ներքո ակտիվներով 2025թ․սեպտեմբերի 30-ի դրությամբ, և Ակբա Բանկը, որը Հայաստանի խոշոր ֆինանսական հաստատություններից է, ներկայացված է երկրի ամբողջ տարածքում, ունի 66 մասնաճյուղ։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում