Սպորտ

«Ինտեր»-ը հաղթել է «Լացիո»-ին ու գլխավորում է «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակը

1 րոպեի ընթերցում

«Ինտեր»-ը հաղթել է «Լացիո»-ին ու գլխավորում է «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակը

Իտալիայի ֆուտբոլի առաջնության 11-րդ տուրում «Ինտեր»-ն արտագնա խաղում մրցել է «Լացիո»-ի հետ: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հռոմում կայացած խաղում «Ինտեր»-ին հաջողվեց երկու անպատասխան գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Միլանյան ակումբի կազմում աչքի ընկան Լաուտարո Մարտինեսն ու Անժ-Յոան Բոնին: 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը բացակայում էր «Ինտեր»-ի հայտացուցակից վնասվածքի պատճառով:  

Այս հաղթանակից հետո «Ինտեր»-ը «Սերիա Ա»-ի մրցաշարային աղյուսակի առաջին տեղում է:     

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում