Շանթ Սարգսյանն ու Գաբրիել Սարգսյանը շախմատի աշխարհի գավաթի 4-րդ փուլում են

1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող երկու շախմատիստ` Շանթ Սարգսյանն ու Գաբրիել Սարգսյանը դուրս են եկել աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երրորդ մրցափուլում Սարգսյանը 1,5- 0,5 հաշվով առավելության հասավ Թուրքիան ներկայացնող գրոսմայստեր Մուստաֆա Յիլմազի նկատմամբ:

Երրորդ փուլում Գաբրիել Սարգսյանն էլ 1,5- 0,5 հաշվով հաղթանակի հասավ Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Դիպտայան Գոշի նկատմամբ:

Շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ մրցափուլը կմեկնարկի նոյեմբերի 11-ին:

Հայերեն Русский