Սահմանազատման արդյունքում պետք է վերադարձնենք Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները. վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի արդյունքում պետք է վերադարձվի Արծվաշենը և ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները։ Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրել է «Ֆեյսբուքի» իր էջում։

«Սահմանազատման արդյունքում մենք պետք է վերադարձնենք Արծվաշենը եւ ՀՀ մյուս օկուպացված ինքնիշխան տարածքները»,- գրել է վարչապետը։

Ավելի վաղ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարբեր հարթակներից հայտարարել է, որ  սահմանազատման և անկլավների հարցը միշտ եղել է Երևանի և Բաքվի բանակցային օրակարգում։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը չի կարող հրաժարվել այս թեմայից, քանի որ ունի Արծվաշենը՝ իրավական առումով հիմնավորված պահանջ։

Փաշինյանը նշել էր նաև, որ ՀՀ անվտանգության ու ընդհանուր ռազմավարության հիմքում պետք է լինի իրավական ու միջազգային լեգիտիմությունը, ինչը նաև հնարավորություն է տալիս կանխելու Ադրբեջանի կողմից ոչ լեգիտիմ պահանջները։

Հայերեն العربية English Français Русский

Աննա Վարդապետյանն ԱՊՀ գլխավոր դատախազների նիստում ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումները

Վոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում

ՀԾԿՀ-ն նոր պահանջներ է սահմանել էլեկտրաէներգետիկական համակարգում էլեկտրաէներգիայի հզորության գործակցի հրապարակման վերաբերյալ

Իսրայելը Fly Dubai-ի չվերթի հետ կապված միջադեպը դիտարկում է որպես ահաբեկչական

Արաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները

Միքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազություն

Հրազդանի «Firebird AI» կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ Թադևոսյան

Երևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկը

Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել է

Մեծ Բրիտանիայի վարչապետը չի բացառում Եվրամիություն վերադառնալու տարբերակը