Ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում

2 րոպեի ընթերցում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալ Հայկ Բաբայանին շնորհվել է ոստիկանության գեներալ-մայորի կոչում։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետի որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում։ 

Հայկ Բաբայանը ՀՀ ՆԳՆ ոստիկանության գվարդիայի հրամանատար-ոստիկանության պետի տեղակալի պաշտոնում նշանակվել էր նոյեմբերի 1-ին, նույն օրը, երբ հայտարարվել էր Ոստիկանության գվարդիայի ձևավորման մասին։ 

Մինչ Ոստիկանության գվարդիայի հրամանատար նշանակվելը Հայկ Բաբայանը զբաղեցնում էր ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատարի պաշտոնը, որից ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով ազատվել էր հոկտեմբերի 30-ին։ 

Ոստիկանության գվարդիան, որը ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից է, նպաստելու է Հայաստանի ներքին անվտանգության համակարգի ամրապնդմանը՝ առավել հասցեական և թիրախային գործիքակազմի միջոցով: Միջազգային ստանդարտներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով ոստիկանության գվարդիային կվերապահվի հասարակական կարգի պահպանությունն և հասարակական անվտանգության ապահովումը։ Ոստիկանության գվարդիան կգործի որպես լիարժեք կառույց՝ չլինելով Ոստիկանության որևէ ստորաբաժանման իրավահաջորդը։

Հայերեն Русский

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին

«Արմավիր» ՔԿՀ ծառայողների կողմից կանխվել է օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը

Քննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու և հետագա համագործակցությունը ծավալելու հնարավորությունները