ՀՀ ՄԻՊ ներկայացուցիչներն ու Շվեյցարիայի դեսպանն անդրադարձել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմներին

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը նոյեմբերի 7-ին հյուրընկալել է Հայաստանի Հանրապետությունում Շվեյցարիայի Համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանին։ Հանդիպմանը մասնակցել են ՄԻՊ աշխատակազմի և Շվեյցարիայի արտաքին գործերի նախարարության Խաղաղության և Մարդու իրավունքների վարչության ներկայացուցիչները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից հայտնում են, որ հյուրերին ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունների շրջանակը, աշխատանքի ուղղությունները, որոնք, ի թիվս այլնի, ներառում են կանանց, երեխաների, ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների, զինված ուժերում մարդու իրավունքների, ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի և այլ ոլորտները։

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմներին, ներկայումս առկա խնդիրներին և իրականացվող աշխատանքներին։

Կողմերը կարևորել են մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնումն ու գործընկերության խորացումը։ Այս համատեքստում քննարկվել են փոխգործակցության մի շարք առանցքային ուղղություններ՝ ուղղված ընդհանուր նպատակների արդյունավետ իրագործմանը։

Դեսպան Անդրեա Բարբարա Բաումանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով ՄԻՊ հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության առաքելության իրականացման գործում։

 

Հայերեն Русский

Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհերի թիվը հասել է 64-ի

Միրզոյանի խոսքով՝ երրորդ երկրների միջոցով Ադրբեջանում պահվող հայերին այցելելու փորձերը չեն հաջողվել

Եվրահանձնաժողովում չեն բացառել ռուսական գազի ներմուծումն Ուկրաինայում հակամարտության կարգավորումից հետո

ԱԳՄԱ նախարարը չի համաձայնել խաղաղության պայմանագրի ստորագրումը հետաձգելու մասին պնդմանը

Վարչապետն առաջարկում է հրապարակային քննարկել ընդդիմության ճգնաժամն ու քաղաքական համակարգի կայացման խնդիրները

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ նախորդ շաբաթ կիբերհարձակումները թիրախավորել են մոտ մեկ միլիոն անձնական նույնականացման տվյալ. Moldpres

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 28/10/26

Ասիական ինդեքսներ - 28/10/26

Վարժական հավաքների մասնակիցների նախնական պատրաստությունը նախատեսվում է անցկացնել նոր վրանային ավանում

Վարչապետի տեղեկություններով՝ Մեղրիի երկաթգծի գործով անցնում էին նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ