Սպորտ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագն այսուհետ կլինի Էդուարդ Սպերցյանը

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագն այսուհետ կլինի Էդուարդ Սպերցյանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագն այսուհետ կլինի «Կրասնոդար»-ի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ 

Վարազդատ Հարոյանի՝ հավաքականում ելույթներն ավարտելու մասին հայտարարությունից հետո գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի որոշմամբ՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ էր նշանակվել «Սլովան»-ի հարձակվող Տիգրան Բարսեղյանը։ 

Տիգրան Բարսեղյանն աշխարհի առաջնության որակավորման փուլի շրջանակներում Իռլանդիայի հավաքականի դեմ խաղի ժամանակ մրցակցին գլխով հարվածելու համար կարմիր քարտ էր ստացել ու հեռացվել խաղադաշտից։ Հայաստանի հավաքականն այդ խաղում պարտություն կրեց նվազագույն հաշվով։ 

Տիգրան Բարսեղյանը որակազրկվել է երեք խաղով ու չի մասնակցի հավաքականի առաջիկա խաղերին Հունգարիայի և Պորտուգալիայի հավաքականների դեմ, ինչպես նաև բաց կթողնի հավաքականի ևս մեկ պաշտոնական հանդիպում։ 

Կարդացեք հոդվածը` EnglishفارسیРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում