Աշտարակ-Ապարան ճանապարհին ավտոմեքենաների բախման հետևանքով կան վիրավորներ և զոհ
1 րոպեի ընթերցում

Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին նոյեմբերի 7-ին բախվել են «Mercedes-Benz», «Mitsubishi» և «Mercedes-Benz» մակնիշների ավտոմեքենաները․ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենաներից մեկի վարորդը մահացել է։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝ նշելով, որ երկու տուժած հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։