Աշխարհ

Մեքսիկայում յուրաքանչյուր 2.5 ամսում 1 քաղաքապետ է սպանվում. El Universal

1 րոպեի ընթերցում

Մեքսիկայում յուրաքանչյուր 2.5 ամսում 1 քաղաքապետ է սպանվում. El Universal

Մեքսիկայում 119 ընտրված և գործող քաղաքապետ է սպանվել վերջին 25 տարվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է El Universal-ը, նշելով, որ, ըստ հաշվարկի, երկրում յուրաքանչյուր 2․5 ամսում 1 քաղաքապետ է զոհվում։

Ամենամեծ թվով սպանությունները՝ 42 դեպք, գրանցվել են 2012-2018 թվականներին՝ նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի կառավարման տարիներին, Ֆելիպե Կալդերոնի նախագահության ընթացքում (2006-2012թթ․) սպանվել է 37 քաղաքագլուխ, Անդրես Մանուել Լոպես Օբրադորի կառավարման ընթացքում (2018-2024թթ․) 26 քաղաքապետ է սպանվել, իսկ գործող նախագահ Կլաուդիա Շեյնբաումի կառավարման օրոք արդեն 10 քաղաքապետ է սպանվել։

Միայն 24 քաղաքապետ սպանվել է Մեքսիկայի Օախակա նահանգում, Միչոականեում զոհերի թիվը 20 է, Վերակրուսեում՝ 13, Հերերոյում՝ 12։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում