Երևան

Կոմիտասի պողոտայում գտնվող սննդի կետի հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 10 մարտական հաշվարկ

1 րոպեի ընթերցում

Կոմիտասի պողոտայում գտնվող սննդի կետի հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է 10 մարտական հաշվարկ

Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայում գտնվող սննդի կետի հրդեհը բռնկվել է շինության տանիքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից՝  մանրամասնելով, որ հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր Է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս վեց մարտական հաշվարկ և ԵՓՎ և ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։

Նոյեմբերի 6-ին ժամը 11։08-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Համացանցում տարածված տեսանյութերում նկատելի է, որ հրդեհը բռնկվել է Կոմիտաս 60/2 հասցեում գործող «Երևան սիթի»-ի տարածքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում