Իրավունք

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ձերբակալվել է

3 րոպեի ընթերցում

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը ձերբակալվել է

Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, գործելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն, ստեղծելով և ղեկավարելով քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված անձանց միավորում, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներից տեղեկանալով, որ ՀՀ քաղաքացի Հ.Մ.-ն ՌԴ-ում ծավալած գործունեության ընթացքում մեծ գումարներ է վաստակել, նրանից պահանջել է 250 հզր ԱՄՆ դոլար գումարի չափով անօրինական օգուտ։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ մանրամասնելով, որ Հ.Մ.-ի քույրը, տեղեկանալով նկարագրված խնդիրների մասին, դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ս.Հ.-ին, ով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացման և անօրինական օգուտ ստանալու նպատակով ստանձնել է առաջացած գումարային խնդրի լուծումը:

Արդյունքում, Ս.Հ.-ի և Գ.Մ.-ի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել պահանջված գումարի փոխարեն առավել նվազ՝ 66 հզր ԱՄՆ դոլարին համարժեք 25 մլն 522 հզր 200 ՀՀ դրամ վճարելու շուրջ, որը տուժողի կողմից փոխանցվել է Գ.Մ.-ին: 

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը), 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը), իսկ Ս.Հ.-ի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը): 

Գ.Մ.-ն ձերբակալվել է, իսկ Ս.Հ.-ի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում՝ դատարան ներկայացնելու համար:

Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում