Միացյալ Նահանգներ

ԱՄՆ պետքարտուղարը ծրագրում է հաջորդ տարի այցելել Կենտրոնական Ասիայի հինգ երկրներ

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարը ծրագրում է հաջորդ տարի այցելել Կենտրոնական Ասիայի հինգ երկրներ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ 2026 թվականին մտադիր է այցելել Ղազախստան, Ղրղզստան, Տաջիկստան, Թուրքմենստան և Ուզբեկստան։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին նա խոսել է պետդեպարտամենտում նշված երկրների արտգործնախարարների մասնակցությամբ կայացած հանդիպման ժամանակ։

«Ես անձամբ մտադիր եմ հաջորդ տարի այցելել բոլոր հինգ երկրներ։ Գիտեմ, որ դա հավանաբար կլինի մեկ շաբաթյա այց։ Ուստի պետք է շարունակենք աշխատանքն ու դա միասին իրականություն դարձնենք», - ասել է Ռուբիոն։

ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ ամերիկյան բիզնեսը շահագրգռված է Կենտրոնական Ասիայի հիշյալ երկրների շուկաներ մուտքի ընդլայնմամբ։ Ռուբիոն ափսոսանք է հայտնել, որ ԱՄՆ իշխանությունների վերջին 10 տարիների ընթացքում բավականաչափ ուշադրություն չեն հատկացրել այդ տարածաշրջանին։ 

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը այս օրերին Սպիտակ տանը հանդիպելու է Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների հետ:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում