Հայաստանը ներկայացնող շախմատիստները շարունակում են ելույթներն աշխարհի գավաթի խաղարկությունում

1 րոպեի ընթերցում

ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ խաղափուլում Հայաստանը ներկայացնող բոլոր գրոսմայստերները իրենց դասական խաղերն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաղթողները կորոշվեն արագ շախմատի թայ-բրեյքում: 

Գաբրիել Սարգսյանը կմրցի Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի հետ: Շանթ Սարգսյանը կմրցի Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի հետ: Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի հետ: Հայկ Մարտիրոսյանը կմրցի ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի հետ: 

Հայերեն Русский