Օվերչուկը կարևորել է ՌԴ-ից Հայաստան երկաթուղային բեռնափոխադրումների մեկնարկը տարածաշրջանում խաղաղության հաստատման համատեքստում

3 րոպեի ընթերցում

Ռուսաստանի և Հայաստանի միջև Ադրբեջանի և Վրաստանի տարածքով երկաթուղային կապի բացումն իրական ներդրում է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։

Հայաստան

Ռուսական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով

«Ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև երկաթուղային հաղորդակցության մեկնարկը, որն իրականացվել է Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի տարածքով», - ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասել է փոխվարչապետը։ Նա նշել է, որ Հայաստանի անկախացումից ի վեր սա առաջին դեպքն է, որ երկու երկրների միջև հաստատվում է ուղիղ երկաթուղային կապ։ Օվերչուկի խոսքով՝ այս իրադարձությունը դարձել է «իրական ներդրում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում»։ Նրա գնահատմամբ, սա նաև Ռուսաստանի՝ տարածաշրջանի կայունության և տարածաշրջանային բոլոր պետությունների տնտեսական զարգացման ուղղությամբ կատարած աշխատանքի ապացույցն է։

Օվերչուկն ընդգծել է, որ նոր երթուղին ամրապնդում է Ռուսաստանի տրանսպորտային կապերը տարածաշրջանի երկրների հետ, մեծացնում է հայկական շուկաների հասանելիությունը Եվրասիական տնտեսական միության անդամ մյուս երկրներից ապրանքների ներմուծման համար, ինչպես նաև մեծացնում է միության շուկաների հասանելիությունը հայ արտադրողների համար։ 

«Խորհրդանշական է, որ այս երկաթուղով առաջին բեռը ռուսական հացահատիկն էր՝ կյանքի և արարման ամենակարևոր խորհրդանիշներից մեկը, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և առճակատումից համագործակցության անցնելու համատեղ ցանկությունը», - հավելել է Օվերչուկը։

Ադրբեջան

Ռուսաստանն Ադրբեջանի տարածքով ևս 132 վագոն ցորեն կուղարկի Հայաստան

Նրա խոսքով՝ նոր երկաթուղային գծի բացումը Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 և 2021 թվականներին ձեռք բերված պայմանավորվածությունների, ինչպես նաև երեք երկրների փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային խմբի ջանքերի արդյունք է։ «Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել իմ գործընկերներին՝ Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևին և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ուղղված համատեղ ջանքերի համար, ինչպես նաև Վրաստանին այս երթուղով տրանսպորտի կազմակերպման գործում կառուցողական մասնակցության համար», - եզրափակել է ՌԴ փոխվարչապետը։

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe

COP17-ն ամբողջ ակտիվությամբ մտել է իր ռիթմի մեջ. ՀՀ ՇՄ փոխնախարարն ամփոփել է համաժողովի առաջին շաբաթը

Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը

Երևանի փոխքաղաքապետը Փարիզի գործընկերոջ հետ քննարկել է բնապահպանական համընդհանուր խնդիրներ

COP17. Խելացի գնումներից մինչև ամբողջահատիկ հաց. ներկայացվել է առողջ սննդի և կենսաբազմազանության կապը

ՀՖՖ արտահերթ նիստը կկայանա նոյեմբերի 4-ին

COP17 միջազգային համաժողովի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունը

Յուրաքանչյուր հաջորդ առաջնություն նախապատրաստություն է Օլիմպիական խաղերի համար. Արայիկ Հարությունյան

Հայկական բնության մասին պատմող այգի՝ Երևանի սրտում

Արտաշես Ներսիսյանը չի բացառում, որ ծանրամարտի կանանց հավաքականն առաջիկա աշխարհի առաջնությունում մեդալ կնվաճի

Բուլղարացի ավիացիոն փորձագետը կստանա միջազգային մրցանակ՝ թռիչքների անվտանգության ոլորտում ցուցաբերած առաջնորդության համար. BTA