Հայաստանի հրաձգության հավաքականն աշխարհի գավաթին կմասնակցի 4 մարզիկով
1 րոպեի ընթերցում

Հայաստանի հրաձգության հավաքականն աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցի 4 մարզիկով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Հրաձգության աշխարհի առաջնությունը կանցկացվի նոյեմբերի 6-18-ը, Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում։
Հայաստանի ընտրանին մրցավայր կմեկնի հետևյալ կազմով՝ Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Արտյոմ Գրիգորյան, Հրաչ Բաբայան:
Մրցմանը կներկայանա 72 երկրի շուրջ 700 հրաձիգ։
Կարդացեք հոդվածը` English