«Լիվերպուլ»-ը հաղթեց «Ռեալ»-ին, ՊՍԺ-ն զիջեց «Բավարիա»-ին. ՉԼ այլ արդյունքներ
1 րոպեի ընթերցում

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում կայացան 4-րդ տուրի մրցումային առաջին օրվա հանդիպումները:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Յուվենթուս»-ը 1:1 հաշվով ավարտեց հանդիպումը «Սպորտինգ»-ի հետ: «Տոտենհեմ»-ը 4 անպատասխան գնդակ ուղարկեց «Կոպենհագեն»-ի դարպասը:
«Մոնակո»-ն նվազագույն հաշվով հաղթեց «Գլիմտ»-ին: «Օլիմպիակոս»-ՊՍՎ խաղն ավարտվեց ոչ-ոքի` 1:1 հաշվով:
Զրոյական ոչ-ոքի գրանցվեց նաև «Նապոլի»-«Այնտրախտ» խաղում:
«Արսենալ»-ն արտագնա խաղում 0:3 հաշվով պարտության մատնեց Պրահայի «Սլավիա»-ին:
ՉԼ գործող չեմպիոն ՊՍԺ-ն զիջեց «Բավարիա»-ին 1:2 հաշվով:
«Լիվերպուլ»-ը նվազագույն հաշվով առավելության հասավ Մադրիդի «Ռեալ»-ի նկատմամբ:
«Ատլետիկո»-ն պարտության մատնեց «Ունիոն»-ին` 3:1 հաշվով:
ՉԼ այս տուրի մյուս խաղերը կկայանան նոյեմբերի 5-ի երեկոյան: