Հայաստան

Մի՛ վստահեք ԱԱԾ կամ ԿԲ աշխատակից ներկայացողների կեղծ զանգերին. ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում

1 րոպեի ընթերցում

Մի՛ վստահեք ԱԱԾ կամ ԿԲ աշխատակից ներկայացողների կեղծ զանգերին. ՆԳՆ-ն զգոնության կոչ է անում

Ներքին գործերի նախարարության կիբեռոստիկանությունը քաղաքացիներին կրկին զգոնության կոչ է անում կեղծ հեռախոսազանգերի հետ կապված, որոնոց ընթացքում քաղաքացիներից պահանջում են, օրինակ, հաշիվներից գումար հանել: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՆԳՆ կիբեռոստիկանության հաղորդագրությունում մասնավորապես ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, երբ Ձեզ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, Կենտրոնական կամ որևէ այլ բանկի աշխատակից և տարբեր պատրվակներով պահանջում են Ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց կողմից տրամադրած հաշվեհամարում լիցքավորել այն (Ձեզանից կարող են պահանջել կրիպտոակտիվային ծառայություն մատուցող բանկոմատներից QR կոդը նկարել և ուղարկել իրենց) մի՛ վստահեք:

Դրանով դուք Ձեր ֆինանսական միջոցները տրամադրում եք հանցագործներին»: 

Ֆինանսական այս զեղծարարությունը կանխելու նպատակով Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ակտիվ համագործակցություն է հաստատել կրիպտոտերմինալային ծառայություն մատուցող SKYLABS ընկերության հետ, որի արդյունքում հիշյալ տերմինալներով իրականացված զեղծարարությունները ամբողջովին կկանխվեն, իսկ մուտքագրված գումարը հանցագործները չեն կարողանա տնօրինել: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում