Տեր Տարոն քահանա Հունանյանը հրաժարվել է մասնակցել Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբում իր հարցով քննարկմանը

2 րոպեի ընթերցում

Հաղարծինի վանքի հոգևոր հովիվ Տեր Տարոն քահանա Հունանյանը, որը ժամանել էր Մայր Աթոռ՝ մասնակցելու իր հարցով Կարգապահական հանձնախմբի հրավիրված հանդիպմանը, հրաժարվել է քննարկմանը մասնակցելուց։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Տեր Տարոն քահանա Հունանյանն այդ մասին ասաց լրագրողների հետ զրույցում։ 

Ավելի վաղ, Տեր Տարոն Հունանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել էր, որ հրավիրվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին՝ հանդիպելու կարգապահական հանձնախմբին, և հրապարակել էր հանձնախմբի՝ հոկտեմբերի 31-ի հրավեր-նամակը։ 

Նամակում նշվում է, որ քահանան հրավիրվում է հանձնախմբի նիստին՝ պարզաբանումներ ներկայացնելու իր ծառայության վայրն ինքնակամ լքելու, ինչպես նաև հոկտեմբերի 26-ին Հովհաննավանքում կարգալույծ քահանայի կողմից արարողությանը մասնակցելու վերաբերյալ։

«Ես այսօր եկա, որպեսզի մասնակցեմ կարգապահական հանձնախմբի քննարկմանը։ Ինձանից պահանջեցին հեռախոսը հանձնել, որը ես մերժեցի,  որովհետև դա իմ անձնական տարածքն է։ Առաջարկեցի պարզապես անջատել հեռախոսը, սակայն նրանք պնդեցին հանձնելու վրա։ Մինչև այդ պահանջը կատարելը, ես հարցրեցի՝ արդյո՞ք սենյակում ներկա անդամներն են քննելու իմ հարցը, և երբ ստացա դրական պատասխան, հայտարարեցի, որ հրաժարվում եմ այս կազմով որևէ քննարկման մասնակցել։ Թող նախ այդ կազմի կարգապահական հարցերը քննարկեն, նոր անդրադառնան իմ անձին»,– ասաց Տեր Տարոն քահանա Հունանյանը՝ հրաժարվելով անուններ նշել, թե ովքեր էին այն հոգևորականները, որոնք պետք է մասնակցեին իր հարցով քննարկմանը։ 

Նա հավելեց, որ մնացած հարցերի վերաբերյալ անհրաժեշտ է դիմել Մայր Աթոռի տեղեկատվական համակարգին։  

Հայերեն Русский

ՀՀ դատախազությունը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած միջադեպի մասին

Էստոնիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը

ԵՄ-ն ծածկել է Ուկրաինայի ֆինանսավորման 24 միլիարդ եվրո կազմող պակասուրդը

Նրանք մեզ համար հեշտ մրցակիցներ չեն. Եղիշե Մելիքյանը՝ Կիպրոսի դեմ խաղի մասին

Կիպրոսի դեմ խաղում յուրաքանչյուր ֆուտբոլիստ կարևոր է հավաքականի համար. Կառլեն Հովհաննիսյան

Ժողովրդավարական բարեփոխումներն առաջիկա տարիների ընթացքում կմնան Հայաստանի շարունակական հանձնառությունը․ Լիլիթ Մակունց

Էներգետիկ ճգնաժամի սրման ֆոնին Հունաստանը ԵՄ-ին կոչ է արել մեղմել բյուջետային կանոնները

Վարչապետն ընդունել է Խորվաթիայի առողջապահության նախարարին

«Արմավիր» ՔԿՀ ծառայողների կողմից կանխվել է օդային ճանապարհով նախատեսված փոխանցումը

Քննարկվել են Երևանի ու Թեհրանի միջև բարեկամական կապերն ամրապնդելու և հետագա համագործակցությունը ծավալելու հնարավորությունները