Իրավունք

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Շիրակի մարզերում

2 րոպեի ընթերցում

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Շիրակի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ՆԳ նախարարությունից,  նախարարի հրամանի համաձայն՝ նոյեմբերի 6-ին ժամը 11։30-16:00-ը ծառայություններ կմատուցվեն Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Նույն օրը ժամը 11:00-16:00-ը ծառայություններ կմատուցվեն Շիրակի մարզի Ախուրյան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ 

Նախարարությունից տեղեկացնում են, որ շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական, տեղեկանքներ, իսկ տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են տեղում դիմումներ ներկայացնել։

Վարորդական իրավունքի ու սեփականության վկայականների, հաշվառման վկայագրի փոխանակման կամ կորստի դեպքում քաղաքացիները մոտենալով շրջիկ գրասենյակ` կարող են նորը ստանալ, օգտվել նաև հաշվառման-քննական բաժինների կողմից մատուցվող այլ ծառայություններից։

Նոյեմբերի 6-ին շրջիկ սպասարկման գրասենյակները կլինեն նաև Սյունիքի մարզի Քաջարան և Վայոց ձորի մարզի Վայք համայնքներում՝ հոկտեմբերի 30-ին ընդունված դիմումների շրջանակներում փաստաթղթերը հանձնելու նպատակով։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում