Փաշինյանի կարծիքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը երկու երկրների միջև ռազմավարական գործարքի փուլում է

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը համարում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացն այն կետում է, երբ պետք է իրականացնել արդեն իսկ փաստաթղթերով արձանագրվածը:  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Օրբելի ֆորում. կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագիրը կրող միջազգային համաժողովի ընթացքում Փաշինյանն այդ երևույթը ռազմավարական գործարք համարեց երկու երկրի միջև: 

«Գործարքի էությունը հետևյալն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, բացում են տարածաշրջանային կոմունիկացիաները՝ Վաշինգտոնի հռչակագրի հիման վրա, իրականացնում են դելիմիտացիա՝ արդեն իսկ համաձայնեցված կանոնակարգի հիման վրա, և հանգիստ են թողնում միմյանց: Այս տեսլականը նաև արձանագրված է նախաստորագրված խաղաղության համաձայնագրում»,- ասաց վարչապետը:  

Վարչապետը հավելեց՝ երկրների միջև հաստատված խաղաղությունն ամենօրյա խնամքի կարիք ունի և Հայաստանի կառավարության, ու ժողովրդի կամքն այս հարցում անսասան է:

Հայաստանն ու Ադրբեջանը օգոստոսի 8-ին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։  Հայաստանն ու Ադրբեջանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ հռչակագիր էին ստորագրել, որի երրորդ ու չորրորդ կետերը վերաբերում են Հարավային Կովկասում կոմունիկացիաների ապաշրջափակմանը՝ երկրների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության շրջանակներում։ Վաշինգտոնում փաստաթղթերի ստորագրումից հետո թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել են, որ երկու երկրների միջև խաղաղություն է հաստատվել։

Հայերեն العربية English فارسی Русский Türkçe 中文

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում