Վուչիչը ցույցերի ֆոնին հայտարարել է Սերբիայում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին

2 րոպեի ընթերցում

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է խորհրդարանական ընտրություններ անցկացնելու  պատրաստակամության մասին մինչև խորհրդարանի լիազորությունների ընթացիկ ժամկետի լրանալը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից:

«Հարգելով ցուցարարների պահանջները, որոնք զգալի փոքրամասնություն են ներկայացնում մեր երկրում, մենք կընդառաջենք նրանց, և ընտրությունները կանցկացվեն ժամկետից շուտ», - մեջբերել է  Վուչիչի խոսքը Srbija Danas պարբերականը։ 

Նա ասել է, որ ստույգ օրերը կորոշվեն ավելի ուշ։

«Ե՞րբ։ Այդ մասին որոշում կկայացնի լիազորված մարմինը։ Իսկ  ժողովուրդն ընտրություններում ցույց կտա, թե որ քաղաքականությանն է հավանություն տալիս», - ասել է նա։

Սերբիայում 2024 թվականի նոյեմբերից շարունակվում են բողոքի ցույցերն այն բանից հետո, երբ Նովի Սադի երկաթուղային կայարանում փլվեց կառամատույցի ծածկը, ինչի հետևանքով  զոհվեց 16 մարդ։ Ցուցարարները ողբերգության համար մեղադրում են երկրի իշխանություններին։ Նրանց պահանջներից մեկն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են։ Օգոստոսի կեսերին բողոքի ցույցերը վերաճել են ոստիկանության հետ կանոնավոր բախումների։ 

Եվրոպա

Սերբիայի ոստիկանությունը 37 մարդու է ձերբակալել խորհրդարանի մոտ անկարգություններին գործով

Հայերեն Русский

Օգոստոսի 6-ի միջոցառումների անոնս

Ռուսական ԱԹՍ-ներ արտադրող ընկերության ղեկավարի դեմ մահափորձ է կատարվել

Մոլդովայի վարչապետը կոչ է արել քաղաքացիներին խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան. Moldpres

Պուտինը հայտարարել է ռուսական բանակում վերադասավորումների մասին

Իջևան համայնքին են վերադարձվել Աչաջուր և Գետահովիտ բնակավայրերի մշակույթի տներում գտնվող տարածքներն ու մարզադաշտի վարչական շենքը

Վարչապետն ընդունել է Խաղաղության առաքելությունների հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին

Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը հանձնվել են մասնագետների խնամքին

IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով

Փեզեշքիանն Իրանի աջակցությունն է հայտնել բանակցություններում պաղեստինցի առաջնորդների որոշումներին

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-05/08/26