Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ևս դուրս եկան շախմատի աշխարհի գավաթի երկրորդ փուլ
1 րոպեի ընթերցում

Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ փուլ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երկրորդ փուլում Շանթ Սարգսյանը կմրցի Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի հետ:
Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի հետ:
Ավելի վաղ աշխարհի գավաթի երկրորդ փուլ էին դուրս եկել նաև Հայաստանի ներկայացուցիչներ Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը։ Հայկ Մարտիրոսյանը կմրցի ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը՝ Իսրայելի ներկայացուցիչ, գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի հետ:
Կարդացեք հոդվածը` Русский