Հայկ Մարտիրոսյանն ու Գաբրիել Սարգսյանն աշխարհի գավաթի երկրորդ փուլում են
1 րոպեի ընթերցում

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ փուլ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայկ Մարտիրոսյանը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Ինդոնեզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Սատրիա Դուտա Չահայայի նկատմամբ:
Գաբրիել Սարգսյանը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Շրի Լանկան ներկայացնող միջազգային վարպետ Ռանինդու Դիլշան Լիանագեի նկատմամբ:
Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ահմեդ Ադլիի հետ, և հաղթողը կորոշվի արագ շախմատի թայ-բրեյքում:
Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը Մալայզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Կավին Մոհանի հետ. այստեղ նույնպես հաղթողը կորոշվի թայ-բրեյքում: