Հայաստան

Հայաստանում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

1 րոպեի ընթերցում

Հայաստանում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Նոյեմբերի 2-ին` տեղական ժամանակով ժամը 19:49-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 15։49-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․08⁰ և արևելյան երկայնության 43.89⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 8 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ 4.1 մագնիտուդով երկրաշարժ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունը։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:

Երկրաշարժը զգացել են՝ Շիրակի և Լոռու մարզերում 4-5 բալ ուժգնությամբ։

 

 

 

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում