Հայաստան

Հաղարծինի մոտ ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի

1 րոպեի ընթերցում

Հաղարծինի մոտ ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի

Հաղարծին վանական համալիրի մոտակայքում նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացվածների թիվը հասել է 30-ի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Տուժածները մարզային բժշկական կենտրոնում շարունակում են ստանալ անհրաժեշտ բուժօգնություն: 

Տեղում համայց է իրականացրել առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը:

Հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կազմակերպվում է տուժածներից 6-ի տեղափոխումը երևանյան բուժհաստատություններ:

Վիրահատված պացիենտի առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն ծանր: Մյուսներինը` միջին ծանրության:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում