Հայաստան

Հաղարծինի մոտ ավտոբուսի վթարից տուժած 18 անձանցից մեկի վիճակը ծանր է, մյուսները` միջին ծանրության

1 րոպեի ընթերցում

Հաղարծինի մոտ ավտոբուսի վթարից տուժած 18 անձանցից մեկի վիճակը ծանր է, մյուսները` միջին ծանրության

Հաղարծին վանական համալիրի մոտակայքում նոյեմբերի 2-ին տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով նախնական տվյալներով 18 տուժած տեղափոխվել է մարզային բժշկական կենտրոն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Այս պահին տուժածներն անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, ստանում համապատասխան բուժօգնություն:

Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին նա վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության:

Ըստ անհրաժեշտության` հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կկազմակերպվի երևանյան բուժհաստատություններ տեղափոխումը:

Կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում