Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման համար կտրամադրվի 2 միլիարդ դրամ

1 րոպեի ընթերցում

Երևանի մետրոպոլիտենի զարգացմանն ուղղված ծրագրերի համար 2026 թվականին  կտրամադրվի ընդհանուր առմամբ 5,5 միլիարդ դրամ, որից 2 միլիարդ դրամը՝ նոր կայարանի կառուցման համար։  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում 2026 թվականի պետական բյուջեի նախնական քննարկման ժամանակ այս մասին հայտնեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ 

«Քաղաքային զարգացում ծրագրի համար 2026 թվականի բյուջեում նախատեսված է 16,6 միլիարդ դրամ, որի շրջանակներում կկատարվեն մի շարք միջոցառումներ։ Երևանի մետրոպոլիտենի ենթակառուցվածքների նորոգման համար նախատեսված է 2,5 միլիարդ դրամ, նոր կայարանի կառուցման համար՝ 2 միլիարդ դրամ, իսկ ուղևորափոխադրման ծառայությունների լիազորությունների իրականացման համար՝ 1 միլիարդ դրամ։ Այս երեք ծրագրերի համար ընդհանուր առմամբ նախատեսված է 5,5 միլիարդ դրամ»,-ասաց նախարարը։ 

Ավելի վաղ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Երևանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարությունը մեկնարկելու է 2026 թվականին։ 

Հայերեն English Русский

Ալբանիայում ցուցարարները ոստիկանների ուղղությամբ «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել. բողոքի ցույցերը շարունակվում են

Ռոբերտ Աբիսողոմոնյանը COP17-ում ընդգծել է կրթության, պարենային անվտանգության և կենսաբազմազանության օրակարգերի կապերի ամրապնդման կարևորությունը

Ուկրաինայում պատերազմի ավարտը Թրամփի առաջնահերթություններից է. Ռուբիո

Ադրբեջանը Թուրքիայում բնակվող յոթ անձի նկատմամբ հետախուզում է հայտարարել իշխանությունը բռնի զավթելու կոչերի մեղադրանքով

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են պետական ակտիվների արդյունավետ կառավարմանը վերաբերող հարցեր

Լավրովը հեռանկարային է համարել Իրանի հետ համագործակցությունը՝ «3+3» ձևաչափի առաջմղման հարցում

Աստրիդ Շոմեյքերը երկրներին կոչ է արել կրճատել բնությանը վնասող սուբսիդիաները

Հանքարդյունաբերությունը Հայաստանում. ի՞նչ է նշմարվում ապագայում

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու ՊՀԾ գործադիր տնօրենի տեղակալը քննարկել են Հայաստանում ծրագրերի շարունակականության ապահովման հարցերը

«Հայանտառ» ՊՈԱԿ-ն իր գործընկերների հետ COP17-ին ներկայացել է արտադրանքի հետաքրքիր տեսականիով և խորհրդանշական նվերներով