Հայաստան

Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից

1 րոպեի ընթերցում

Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնից

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով և նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։ 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Հայկ ԲԱԲԱՅԱՆԻՆ 2025 թվականի հոկտեմբերի 31-ից ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից»,- ասված է հրամանագրում:

Հայկ Բաբայանը ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության տեղակալի պետի պաշտոնում նշանակվել էր 2020 թվականի նոյեմբերի 16-ին։ 

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում