Հայաստան

Կառավարության նպատակն է մինչև տարեվերջ ընդունել առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման օրենքը

1 րոպեի ընթերցում

Կառավարության նպատակն է մինչև տարեվերջ ընդունել առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման օրենքը

Առողջապահության նախարարությունը առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման վերաբերյալ օրենքի նախագիծն առաջիկա օրերին կուղարկվի կառավարություն: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումներում:

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին փաթեթը վերջնական որոշումների, նաև 2026-ի հաստատվելիք բյուջեի շրջանակներում վերջին շտկումների փուլում է գտնվում: Եվ առաջիկա օրերին մենք այն կուղարկենք արդեն կառավարության դիտարկմանը: Մեր նպատակն է մինչև տարվա վերջ օրենքն ընդունել, որ 2026-ից կարողանանք մեկնարկային փուլը սկսել»,-ասաց նախարարը:

Ավանեսյանը նախարարության 2026-ի բյուջեն որակեց որպես պատմական:

 

 

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում