«Արենի» և «Ոսկեհատ» սորտերի պահանջարկը նվազել է. կառավարությունը կաջակցի խաղողի իրացմանը

3 րոպեի ընթերցում

Կառավարությունը կաջակցի Վայոց ձորի մարզում 2025 թվականին խաղողագործների կողմից արտադրված «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի իրացման հարցում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշման նախագիծը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը: 

«Ինչպես միջազգային շուկայում, այնպես էլ Հայաստանում գինու սպառման որոշակի նվազման միտում է նկատվում, որի արդյունքում առկա են նախորդ տարվա պատրաստի արտադրանքի մնացորդներ: Այս հանգամանքով պայմանավորված՝ նվազել է «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի նկատմամբ պահանջարկը, և վերամշակողներն այս տարի քիչ շահագրգռված են իրականացնել հենց այս երկու խաղողի սորտերի մթերումները»,- ասաց Խոջոյանը: 

Փոխնախարարը հավելեց՝ գինի արտադրող կազմակերպությունները, խաղողի որակի նկատմամբ բարձր պահանջներով պայմանավորված, հիմնում են իրենց սեփական խաղողի այգիները և մթերումներն իրականացնում իրենց իսկ այգիներից:  

«Ընթացիկ տարում Վայոց ձորի մարզում «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի համախառն բերքը գնահատվում է 5500 տոննա, որից սեփական կարիքների համար օգտագործման և գինու արտադրության նպատակով կնքված պայմանագրի շրջանակներում մթերման ծավալը կազմել է 3400 տոննա, և անհրաժեշտություն է առաջացել աջակցել շուրջ 2100 տոննա «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի իրացմանը: Իրացման խնդիրը առաջարկվում է լուծել 2100 տոննա «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի հումքով սպիրտի արտադրության համար մթերելու միջոցով»,- նշեց Արման Խոջոյանը: 

Էկոնոմիկայի փոխնախարարը հայտնեց աջակցության պայմանները:

«Առնվազն 700 տոննա և ավելի քանակությունը նվազագույնը 220 դրամով մթերված «Արենի» և «Ոսկեհատ» սորտերի խաղողի ամբողջ ծավալի յուրաքանչյուր 1 կգ-ի համար տրամադրել 70 դրամի չափով սուբսիդավորում»,- ասաց նախարարի տեղակալը:

Քննարկման ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ընդգծեց՝ ալկոհոլի օգտագործման ծավալների նվազումն արձանագրվում է ամբողջ աշխարհում, քանի որ 90-ականների և դրանից հետո եկող սերունդը մեծամասամբ հրաժարվում է ալկոհոլի օգտագործումից: 

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան