Սպորտ

Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տոնել Փարիզի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տոնել Փարիզի մրցաշարում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 14-րդ ռակետ Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տոնել Փարիզի ATP մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի 1/16 եզրափակչում Խաչանովը մրցել է Բրազիլիան ներկայացնող Ժոաու Ֆոնսեկայի հետ ու առավելության հասել 3 սեթում` 6:1, 3:6, 6:3 հաշվով: Մրցախաղը ձգվել է մոտ երկու ժամ:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 13-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:

Կարդացեք հոդվածը` العربيةEspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում