Սպորտ

Շախմատի աշխարհի գավաթում Հայաստանն ունի 5 մասնակից

1 րոպեի ընթերցում

Շախմատի աշխարհի գավաթում Հայաստանն ունի 5 մասնակից

Հայաստանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցի 5 շախմատիստով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հնդկաստանի Գոայում քաղաքում կայանալիք մրցաշարին կմասնակցեն Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Գաբրիել Սարգսյանը, Կարեն Գրիգորյանը:

Աշխարհի գավաթի խաղարկությանը մասնակցում է 206 գրոսմայստեր: Մրցաշարն անցկացվում է «նոկաուտ» մրցակարգով` պարտվողը դուրս է մնում գավաթի խաղարկությունից:

Գավաթի խաղարկությունում կխաղարկվի շախմատի հավակնորդների մրցաշարի 3 ուղեգիր:  

Այն կմեկնարկի նոյեմբերի 1-ին ու կեզրափակվի նոյեմբերի 26-ին:

Կարդացեք հոդվածը` EspañolРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում