Սպորտ

Թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Փարիզի մրցաշարում

1 րոպեի ընթերցում

Թենիսիստ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Փարիզի մրցաշարում

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ, աշխարհի 14-րդ ռակետ Կարեն Խաչանովը հաղթանակով է մեկնարկել Փարիզի ATP մրցաշարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` տղամարդկանց մենախաղի մեկնարկում Կարեն Խաչանովը մրցել է ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Իտան Քուիննի հետ ու մոտ մեկ ժամ ձգված մրցախաղում հաղթել է 2 սեթում` 6:1, 6:1 հաշվով:

Կարեն Խաչանովը պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիայի (ATP) վարկանիշային աղյուսակում 13-րդն է: Նա 4 անգամ հաղթել է միջազգային ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող մրցաշարում: Խաչանովը Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում