Տնտեսություն

ՏԿԵ նախարարության բյուջեն կավելանա 12 տոկոսով․ Ֆինանսների նախարարը ներկայացրեց պատճառը

1 րոպեի ընթերցում

ՏԿԵ նախարարության բյուջեն կավելանա 12 տոկոսով․ Ֆինանսների նախարարը ներկայացրեց պատճառը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը 2026 թվականի պետական բյուջեից կհատկացվի 325 մլրդ 95 մլն դրամ, ինչը 36 մլրդ դրամով կամ 12 տոկոսով ավելին է 2025 թվականին տրամադրված գումարից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

«Ավելացումները հիմնականում պայմանավորված են մի շարք ենթակառուցվածքային ծրագրերով, որոնք կապված են, օրինակ, Հյուսիս-հարավ ճանապարհի հարավային հատվածում ընթացող և մեկնարկող շինարարական աշխատանքների հետ»,- ասաց Հովհաննիսյանը: 

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ընթանում են «ՀՀ 2026թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ:  

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում