Տնտեսություն

Էկոնոմիկայի նախարարության բյուջեն կրճատվում է 5 մլրդ դրամով

1 րոպեի ընթերցում

Էկոնոմիկայի նախարարության բյուջեն կրճատվում է 5 մլրդ դրամով

Հայաստանի Էկոնոմիկայի նախարարությանը 2026 թվականի համար պետական բյուջեից նախատեսվում է հատկացնել 74 մլրդ 514 մլն դրամ, ինչը նախորդ տարվա հատկացումից պակաս է 5 մլրդ դրամով: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը: 

«Տասնյակ միջոցառումներ կան, որոշ տեղերում ունենք ավելացումներ, որոշ տեղերում ունենք նվազեցումներ՝ կապված տարբեր ծրագրերի պահանջարկի և ստանձնած պարտավորությունների հետ»,- ասաց Հովհաննիսյանը:

Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում ընթանում են «ՀՀ 2026թ․ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկումները: Հայաստանի պետական բյուջեի ծախսերը 2026-ին նախատեսվում են 3 տրիլիոն 628 միլիարդ դրամ: 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում