Հենրիխ Մխիթարյանը վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ մեկ ամիս

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ և «Ինտեր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մկանային վնասվածքի պատճառով չի մասնակցի ակումբի առաջիկա խաղերին: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա հայ ֆուտբոլիստը բուժզննում է անցել Ռոսցանոյի  ինստիտուտում, որտեղ նրա մոտ հայտնաբերվել է ձախ ազդրի մկանային վնասվածք: 

Ֆուտբոլիստի առողջական վիճակը կվերանայվի հաջորդ շաբաթ, սակայն վերականգնման ժամկետները գնահատվում են մոտ 4 շաբաթ:

Մխիթարյանը վնասվածք էր ստացել «Նապոլի»-ի դեմ «Ա Սերիա»-ի 8-րդ տուրի խաղում, որն ավարտվել էր «Ինտեր»-ի՝ 1:3 հաշվով կրած պարտությամբ:

Հայերեն Русский

Հայաստան-Մոլդովա ընկերական խաղն ավարտվեց ոչ-ոքի

Վարչապետը հանձնարարել է արագ լուծումներ գտնել Գյումրիի փողոցների և բակերի խնդիրների համար

Առաջիկայում կսկսվի Քաջարանի թունելի շինարարությունը․ Փաշինյան

Աջափնյակ մետրոյի կայարանի նախագիծը պատրաստ է իրագործման․ վարչապետ

Բուլղարիայի ԱԺ նախագահն ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է ռազմավարական գործընկերության վերաբերյալ հարցեր․ BTA

ՄԻՊ-ը կարևորել է ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրականացվող բարեփոխումները

Բուլղարիայի ԱԳ փոխնախարարը և ՀՀ դեսպանը քննարկել են երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնման թեման

Բուլղարիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ

Բլոգերների և սոցիալական հարթակներում ազդեցիկ անձանց գործունեության կարգավորումը միջազգային քննարկումների առարկա է․ ՄԻՊ

Բուլղարիայում ՀՀ դեսպանն ընդունել է երիտասարդ հայ կինոռեժիսորի մրցանակը «Golden FEMI» փառատոնում