Հռիփսիմե Խուրշուդյանը ստացել է միջազգային կարգի մրցավարական վկայական

1 րոպեի ընթերցում

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան Եվրոպայի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանին հանձնել է միջազգային կարգի մրցավարական վկայական, որը նրան շնորհել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: 

Հռիփսիմե Խուրշուդյանն այսուհետ իրավունք ունի մասնակցելու Եվրոպայի և աշխարհի առաջնությունների մրցավարական աշխատանքներին։ 

«Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան հետևողական աշխատանքներով շարունակում է խորացնել համագործակցությունը միջազգային կառույցների հետ։ Ի սրտե շնորհավորում եմ Հռիփսիմե Խուրշուդյանին՝ միջազգային կարգի մրցավարի կոչում ստանալու կապակցությամբ։ Մեր համատեղ ջանքերով հայկական ծանրամարտը շարունակելու է արժանապատիվ ներկայացված լինել միջազգային ասպարեզում»,- իր շնորհավորական խոսքում նշել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ Արայիկ Հարությունյանը։ 

Բացի այդ, Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ազգային կարգի մրցավարի կոչում է շնորհել նաև Գոռ Մարտիրոսյանին։  

Հայերեն