Տնտեսություն

Կառավարությունն այս տարի կանխատեսում է 5.2 տոկոս, հաջորդ տարի՝ 5.4 տոկոս տնտեսական աճ

1 րոպեի ընթերցում

Կառավարությունն այս տարի կանխատեսում է 5.2 տոկոս, հաջորդ տարի՝ 5.4 տոկոս տնտեսական աճ

Կառավարությունը վերանայել և բարձրացել է տնտեսական աճի կանխատեսումները թե՛ 2025, թե՛ 2026 թվականների համար՝ կանխատեսելով համապատասխանաբար 5.2 և 5.4 տոկոս տնտեսական աճ:  

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

«Տնտեսական աճի կանխատեսումները վերանայվել են դեպի վերև՝ ելնելով այս տարվա զարգացումներից և առաջիկա սպասումներից: Այս տարվա կանխատեսումները 5.1 տոկոսից վերանայվել են 5.2 տոկոս: Եվ 2026 թվականի համար 5.1 տոկոսից վերանայվել են 5.4 տոկոս»,-ասաց Հովհաննիսյանը: 

Ըստ նրա՝ տնտեսական աճը պայմանավորված կլինի հիմնականում ծառայությունների և արդյունաբերության աճով, իսկ պահանջարկի տեսանկյունից՝ ներքին պահանջարկի և հայկական ծագման ապրանքների արտահանման աճով:  

Կարդացեք հոդվածը` EnglishEspañolРусский中文
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում