Բրիտանացի երգեհոնահար Ջոնաթան Սքոթը համերգով է հանդես եկել Երևանում

2 րոպեի ընթերցում

Վահագն Ստամբոլցյանի անվան Երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնի շրջանակում հոկտեմբերի 25-ին մենահամերգով է հանդես եկել  բրիտանացի հանրահռչակ երգեհոնահար Ջոնաթան Սքոթը։

Համերգի մեկնարկին երաժիշտը ողջույնի խոսք է հղել հանդիսատեսին՝ նշելով, որ առաջին անգամ է Հայաստանում և խորապես տպավորված է։ Նա ընդգծել է, որ երևանյան իր մենահամերգի ծրագրում ընդգրկել է այնպիսի ստեղծագործություններ, որոնք լավագույնս բացահայտում են Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան հիասքանչ երգեհոնի բազմազան հնչերանգներն ու հնարավորությունները։

Երեկոյի ընթացքում երաժշտասեր հանդիսատեսը վայելել է վիրտուոզ կատարողի բացառիկ վարպետությունը և Բախի, Հենդելի ու Վիվալդիի ստեղծագործությունների նրա ինքնատիպ մեկնաբանությունը։

Ջոնաթան Սքոթն իր հեղինակային մշակումներով նոր շունչ է հաղորդում ոչ երգեհոնային դասական էջերին՝ բացահայտելով գործիքային նոր հնչերանգներ և տպավորիչ գունային լուծումներ։

Երաժշտական երեկոյի վերջին հատվածում երգեհոնահարը կատարել է Վիվալդիի հանրահայտ «Տարվա եղանակներ» ստեղծագործությունը՝ երգեհոնի համար իր իսկ հեղինակային մշակմամբ։ Տպավորիչ կատարումը ստեղծել է բացառիկ երաժշտական մթնոլորտ, որն արժանացել է հանդիսատեսի երկարատև ծափերին։

Իսկ վերջում՝ երաժիշտը համերգն ամփոփել է Կոմիտասի «Շուշիկի» ստեղծագործությամբ, ինչը ևս բուռն ու ջերմ արձագանքի է արժանացել հանդիաստեսի կողմից։ 

Ջոնաթան Սքոթը ևս մեկ համերգ կունենա հոկտեմբերի 26-ին, Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում։ 

Հայերեն Русский

ՔԿ-ն մանրամասներ է հայտնել փաստաբանի կողմից վստահորդից 820 հազար դրամի գողության փորձ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունից

Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ ծրագրում է մեկնել Թուրքիա՝ մասնակցելու COP31-ին

Չեմ պատրաստվում համակերպվել․ վարչապետը՝ բանակում զինծառայողների մահվան դեպքերի մասին

63-72 տարեկան քաղաքացիները բիզնեսի համար կկարողանան ստանալ մինչև 2 միլիոն դրամ պետական աջակցություն

Swift տիեզերական աստղադիտակը դուրս է եկել ուղեծրից և այրվել Երկրի մթնոլորտի վերին շերտերում

Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համախմբման մասին․ ինչպես է արձագանքում իշխանությունը

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը