ՀՀ ԱԱԾ տնօրենը Թբիլիսիում հանդիպել է վրացի գործընկերոջ հետ
1 րոպեի ընթերցում

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեի հետ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «Սպուտնիկ Վրաստան»-ը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են գործընկերային համագործակցության հետագա խորացման հետ կապված հարցեր։ Կողմերը նաև քննարկել են տարածաշրջանային մարտահրավերները և անվտանգության ոլորտում համագործակցությունը զարգացնելու հնարավորությունները։
Կարդացեք հոդվածը` Русский