Դեսպան Սմբատյանը Վրաստանի պաշտպանության նախարարին է ներկայացրել ՀՀ նորանշանակ ռազմական կցորդին
1 րոպեի ընթերցում

Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Պաշտպանության նախարար Իրակլի Չիկովանիին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը՝ մանրամասնելով, որ կայացած հանդիպման ընթացքում դեսպան Սմբատյանը ներկայացրել է Վրաստանում ՀՀ նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Միքայել Ջուլհակյանին։
«Շնորհավորելով և արդյունավետ առաքելություն մաղթելով Միքայել Ջուլհակյանին՝ Իրակլի Չիկովանին ընդգծեց երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը և նախարարությունների միջև ձևավորված սերտ համագործակցությունը»,-ասված է դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ հոկտեմբերի 21-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրավերով՝ Վրաստան պաշտպանության նախարարը պաշտոնական այցով ժամանել էր Հայաստան։