ԱՄՆ-ում Վրաստանի դեսպանն ու Սենատի անդամ Ռենդ Փոլը քննարկել են երկկողմ գործընկերության ամրապնդման հեռանկարները
1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգներում Վրաստանի դեսպան Թամար Թալիաշվիլին հանդիպել է ԱՄՆ հանրապետական սենատոր Ռենդ Փոլի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Սպուտնիկ գործակալության վրացական ծառայությունը։
Նշվում է, որ Ռենդ Փոլը ԱՄՆ Սենատի ներքին անվտանգության և կառավարական հարցերով հանձնաժողովի նախագահն է և արտաքին գործերի, առողջապահության, աշխատանքի և կենսաթոշակների, փոքր բիզնեսի և արտադրության հանձնաժողովների անդամ։
Աղբյուրի համաձայն՝ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են վրաց-ամերիկյան հարաբերությունների զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային հարցեր, խաղաղարար նախաձեռնությունների կարևորությունը և արդիական միջազգային հարցեր։
Կարդացեք հոդվածը` Русский