Հայաստան

Իջևան-Բերդ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 քաղաքացի. մեկի վիճակը ծանր է

1 րոպեի ընթերցում

Իջևան-Բերդ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով հոսպիտալացվել է  11 քաղաքացի. մեկի վիճակը ծանր է

Իջևան-Բերդ ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում տեղի ունեցած վթարից 10 տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության,  մեկի առողջական վիճակը ծանր է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայղորդագրություն է տարածել Առողջապահության նախարարությունը: 

«Իջևան-Բերդ ավտոճանապարհի Տավուշ բնակավայրում տեղի ունեցած վթարից 11 տուժած հոսպիտալացվել է մարզային բժշկական կենտրոն, ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:

10 տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, շարունակում են անցնել համապատասխան հետազոտություններ, մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր»,- նշված է հաղորդագրության մեջ: 

Ավելի վաղ լրատվամիջոցները գրել էին, որ հոկտեմբերի 24-ի առավոտյան Տավուշ բնակավայրում բախվել են «Mercedes» մակնիշի ավտոմեքենան և «Hyundai» մակնիշի ավտոբուսը:  Բախման հետևանքով ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել անտառում:

Վթարի հետևանքով 11 հոգի տեղափոխվել են «Տավուշ» բժշկական կենտրոն: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում